BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մերկելի նոր կոնֆլիկտը իր կուսակցության հետ

Մերկելի նոր կոնֆլիկտը իր կուսակցության հետ
08.12.2016 | 23:52

Մի քանի թերթեր ուշադրություն են հրավիրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, շատերի կարծիքով, «ազատ աշխարհի վերջին հույսն է»:


Daily Telegraph-ը նկարագրում է Մերկելի վերջին կոնֆլիկտը իր կուսակցության հետ՝ հենց հաջորդ օրը, երբ քրիստոնեադեմոկրատները նրան վերընտրեցին նախագահ: Կոնֆլիկտը կապված է կուսակցության պատգամավորների որոշման հետ՝ նրանք չեն ցանկանում միգրանտների Գերմանիայում ծնված երեխաներին երկքաղաքացիություն տալ, ինչպես արվում է հիմա: ՔԴԿ-ն, որ իշխող կոալիցիայի անդամ է, խոստացել է դեմ քվեարկել օրինագծին, և Մերկելը հայտարարել է, որ օրենսդրության փոփոխություններ չեն լինի: «Ես չեմ կարծում, որ մենք նախընտրական արշավը պետք է կառուցենք երկքաղաքացիության խնդրի շուրջ»՝ ասել է նա: Daily Telegraph-ը արձանագրում է, որ շատ կուսակցականներ համագումարից առաջ էլ դժգոհ էին Մերկելի միգրացիոն քաղաքականությունից, որ անցյալ տարի համաձայնել էր մեկ միլիոն փախստականներ ընդունել: Կուսակցության նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Անգելա Մերկելը խոստացավ այլևս այդքան փախստականներ չընդունել և կոչ արեց Գերմանիայում արգելել մուսուլմանական հագուստը, որ ամբողջությամբ ծածկում է դեմքը: Նա ցանկանում էր միավորել կուսակցությանը, սակայն հենց հաջորդ օրը կուսակցության որոշումը արգելակելու խոստումը խաչ է դնում այդ ծրագրերին: Պատվիրակները ողջունեցին Մերկելի ընտրությունը 11- րոպեանոց ծափահարությամբ, սակայն անմիջապես ջրի երես ելած տարաձայնությունները մթագնում են ընտրարշավի սկիզբը: Daily Telegraph-ի կարծիքով՝ տարաձայնությունները վկայում են, որ Մերկելը պատրաստ չէ տուրք տալու կուսակցության աջ թևի՝ առավել կոշտ միգրացիոն քաղաքականության պահանջներին: Այդ տագնապները կապված են «Այլընտրանք Գերմանիայի համար» հակամիգրանտական կուսակցության հետ, որ կարող է ձայներ խլել ՔԴՄ-ՔՍԿ-ից եկող տարվա ընտրություններում: Daily Telegraph-ը գրում է, որ այդ դեպքում ձախերը՝ ի դեմս Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Կանաչների» ու «Ձախ կուսակցության», կփորձեն ինքնուրույն իշխող կոալիցիա ձևավորել առանց քրիստոնեադեմոկրատների ու սոցիալիստների:

ՔԴԿ-ի համագումարի մասին գրում է և Financial Times-ը: Մարիամ Լաուն նույնպես կատարվածը համարում է կոնֆլիկտ Մերկելի ու նրա կուսակցության միջև: «Քրիստոնեադեմոկրատներին տասնյակ տարիներ պետք եկան, որ ընտելանան մտքին՝ Գերմանիան միգրանտների առաջ բաց երկիր է: Բայց հիմա ոչ ոք կուսակցությունում չի հանդգնում այդ բառերը բարձրաձայնել»՝ նկատում է նա: Մարիամ Լաուն կարծում է, որ կուսակցության համագումարին ուշադիր հետևում էին Մոսկվայում և հիշեցնում է՝ Գերմանիայի ընտրություններին Ռուսաստանի միջամտության սպառնալիքի մասին արդեն զգուշացրել է Գերմանիայի հակահետախուզությունը: Ռուսաստանի իշխանությունները՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, ամեն ինչ արել են ԵՄ-ն ապակայունացնելու համար: Մերկելի՝ արևելյան գերմանուհու, որ հիշում է կոմունիստների իշխանությունը, պարտությունը նրանց համար իսկական տրիումֆ կդառնա:


ВВС
Հ.Գ. Գերմանիան կդառնա՞ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի սկսած գործը շարունակողը, թե՞ Անգելա Մերկելը կպահպանի իշխանությունը: Բայց պե՞տք է, որ Մերկելը մնա կանցլեր, եթե միգրանտները կարողացան սասանել նրա իշխանությունը և հավատը ԵՄ-ի նկատմամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ